ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

    Ուսումնական կենտրոն հունիսի 14-ից 18-ը մաքսային ձևակերպումների մասնագետների համար կազմակերպում է վերապատրաստման 5-օրյա դասընթաց, որի ավարտին անցկացվող թեստավորմանը դրական արդյունք (առնվազն 90%) ստացած մասնագետների որակավորումը կերկարաձգվի 3 տարով:

    Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի թիվ 701 ուսումնական լսարանում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել առցանց և Կենտրոնի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am ներկայացնել անձնագրի և որակավորման վկայականի պատճեները: Վճարումը պետք է կատարել  (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585,

     

     

    ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև հունիսի 14-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 42 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 968, 060 544 989 հեռախոսահամարներով:

    Դասընթացի ծրագիրը կցվում է

    Ծանուցում.

    ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ համաձայն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների, մաքսային ձևակերպումների որակավորման վկայական ստացած մասնագետը պարտավոր է առնվազն 3 տարին մեկ անգամ վերապատրաստվել: Չվերապատրաստվելու կամ վերապատրաստման բացասական արդյունքի դեպքում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունն օրենքով սահմանված կարգով դադարեցվում է (արգելափակվում է մաքսային ձևակերպումների մասնագետի մուտքի հնարավորությունը «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգ):