ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • Դասընթաց մաքսային ձեվակերպումների մասնագետների համար

    Ուսումնական կենտրոնը օգոստոսի 3-ից 5-ը կազմակերպում է «Ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի շրջանակներում մաքսային էլեկտրոնային հայտարարագրման առանձնահատկությունները» թեմայով  3-օրյա հեռավար (օնլայն) դասընթաց մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար:  Դասընթացը կանցկացվի Skype for business ծրագրով:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 30 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

    Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 544 989, 011 801 071, 060 544 951 հեռախոսահամարներով:

     

    Դասընթացի 1-ին օր` օգոստոսի 3-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 1. Մաքսային հայտարարագրում (օրենսդրական դրույթներ)

    Մ. Հարությունյան

    14:30-14:45

    Ընդմիջում

     

    14:45-16:15

    Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրերի լրացման կարգ և էլեկտրոնային եղանակով ներկայացում»

    Լ. Նալբանդյան

    Ռ. Սանասարյան

     

     

     

    Դասընթացի 2-րդ օր` օգոստոսի 4-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրերի լրացման կարգ և էլեկտրոնային եղանակով ներկայացում» (շարունակություն)

    Լ. Նալբանդյան

    Ռ. Սանասարյան

    14:30-14:45

    Ընդմիջում

     

    14:45-15:30

    Թեմա 3. «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն»

    Լ. Նալբանդյան

    Ռ. Սանասարյան

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Դասընթացի 3-րդ օր` օգոստոսի 5-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 3. «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» (շարունակություն)

    Լ. Նալբանդյան

    Ռ. Սանասարյան

    14:30-14:45

    Ընդմիջում

     

    14:45-15:30

    Թեմա 3. «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» (շարունակություն)

    Լ. Նալբանդյան

    Ռ. Սանասարյան

     

     

     

     

     

     

     

     

     

    Դասընթացի դասավանդողների

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Մաշա Հարությունյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

    2

    Ռիտա Սանասարյան

    ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության Փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

    3

    Լևոն Նալբանդյան

    ՀՀ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ