ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կադրային գործի վարում

    Ուսումնական կենտրոնը ապրիլի 23-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, կադրային գործի վարում» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև ապրիլի 23-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 16.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել կարող եք նաև օնլայն:

    Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

              

    Ապրիլի 23-ին

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ

    Արմինե Մաթոսյան              

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 2. Կադրային գործի վարում

    Արմինե Մաթոսյան   

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Արմինե Մաթոսյան

    ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի

    աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ