ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • Մաքսային ձեվակերպումների մասնագետների նախապատրաստական դասընթաց

    Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականցնող մասնագետների պատրաստման համար ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց:  Դասընթացը տեղի կունենա ք. Գյումրի, Հովսեփյան 1 հասցեում:

    Դասընթացին կարող են մասնակցել տնտեսագիտական կամ հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները:

    Դասընթացը ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային արժեքի, մաքսային վճարների, մաքսային հայտարարագրման, մաքսային ձևակերպումների վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս մաքսային կետ-բաժնում:

    Դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին (trainingcenter@taxservice.am) մինչև ս/թ օգոստոսի 15-ը ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.

    • Ինքնակենսագրական (CV),
    • Անձնագրի լուսապատճե (scan),
    • Դիպլոմի լուսապատճե (scan):

    Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 011 801 071 կամ 060 544 988: