Նորություններ
-
Ուսումնական կենտրոնը շարունակում է կազմակերպել անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների եվ գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար
Կարդալ ավելին2019թ նոյեմբերի 2-ին Սևան, նոյեմբերի 3-ին Հրազդան և նոյեմբերի 16-ին Եղեգնաձոր քաղաքներում Ուսումնական կենտրոնի կողմից անցկացվել են «Հարկային օրենսդրություն սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար: Դասընթացին ներկայացվել են ձեռնարկչատիրությամբ զբաղվելու առանձնահատկությունները, հարկային մարմնում հաշվառման ընթացակարգերը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացումը, ՀՀ-ում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագրերը: Իրականացվել է բիզնես գաղափարների փոխանակում: Դասընթացներին մասնակցել են շուրջ 80 մասնակից: Դիտել լուսանկարները
-
Ուսումնական կենտրոնը շարունակում է կազմակերպել անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների եվ գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար
Կարդալ ավելին2019թ հոկտեմբերի 19-ին Գյումրի և հոկտեմբերի 20-ին Վանաձոր քաղաքներում Ուսումնական կենտրոնի կողմից անցկացվել են «Հարկային օրենսդրություն սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար: Դասընթացին ներկայացվել են ձեռնարկչատիրությամբ զբաղվելու առանձնահատկությունները, հարկային մարմնում հաշվառման ընթացակարգերը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացումը, ՀՀ-ում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագրերը: Իրականացվել է բիզնես գաղափարների փոխանակում: Դիտել լուսանկարները
-
Գլոբալ ֆորումի, Ասիական զարգացման բանկի փորձագետների եվ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ աշխատաժողով՝ Ուսումնական կենտրոնում
Կարդալ ավելինՊետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ից 9-ը՝ Ուսումնական կենտրոնում կազմակերպվել է Գլոբալ ֆորումի, Ասիական զարգացման բանկի փորձագետների և կոմիտեի աշխատակիցների համատեղ աշխատաժողովը: Աշխատաժողովի նպատակն է կատարելագործել ՊԵԿ կարողությունները՝ միջազգային պայմանագրերի շրջանակում տեղեկությունների փոխանակման գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային հարցումների արդյունքում ձեռքբերված տեղեկություններով կատարված վերլուծությունները որպես հարկային վարչարարության իրականացման ժամանակակից գործիք օգտագործելու համատեքստում: ՊԵԿ աշխատակիցներին փորձագետները ներկայացրել են տեղեկությունների փոխանակման միջազգային չափանիշները, որոնք մշակվել են աշխարհում գործող՝ կրկնակի հարկումը բացառող կամ տեղեկությունների փոխանակման վերաբերյալ միջազգային 7000 համաձայնագրերի հիման վրա: Անդրադարձ է եղել նաև հարցումներ մշակելու մեխանիզմներին, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն տեղեկությունների փոխանակման գործընթացը:
Հայտարարություններ
-
«Հարկային օրենսգրքում 25.06.19թ-ին ընդունված փոփոխություններ»
Կարդալ ավելինՈւսումնական կենտրոնը դեկտեմբերի 16-ից 17-ը կազմակերպում է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ Հարկային օրենսգրքում 25.06.2019թ-ին ընդունված փոփոխություններ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 18.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:
Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:
-
ԴԱՍԸՆԹԱՑ «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» ԹԵՄԱՅ
Կարդալ ավելինՈւսումնական կենտրոնը դեկտեմբերի 13-ին կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:
Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:
-
ԴԱՍԸՆԹԱՑ «Շահութահարկ» ԹԵՄԱՅՈՎ
Կարդալ ավելինՈւսումնական կենտրոնը դեկտեմբերի 10-ից 11-ը կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 18.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:
Դասընթացի 1-ին օր՝ դեկտեմբերի 10-ին
Ժամ
ԹԵՄԱ
Դասախոս
18:30-19:15
Թեմա 1. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման առանձնահատկությունները,
Թեմա 2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ստացվող շահաբաժինների հարկման առանձնահատկությունները
Գ. Օհանյան
19:15-20:00
Թեմա 3. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման առանձնահատկությունները,
Թեմա 4. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը կապիտալ կամ ընթացիկ ծախսեր բնորոշելու հետ կապված առանձնահատկությունները
Գ. Օհանյան
20:00-20:15
Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:00
Թեմա 5. Շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից ծախսերի նվազեցման հետ կապված առանձնահատկությունները
Գ. Օհանյան
Դասընթացի 2-րդ օր ՝ դեկտեմբերի 11-ին
Ժամ
ԹԵՄԱ
Դասախոս
18:30-19:15
Թեմա 6. Շահութահարկի հաշվարկման նպատակով անհատույց ստացված և տրամադրված ակտիվների հաշվառման առանձնահատկությունները,
Թեմա 7. Շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների օտարման, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու (վերցնելու) գործարքների մասով առանձնահատկությունները
Գ. Օհանյան
19:15-20:00
Թեմա 8. Կորուստների համախառն եկամտից նվազեցման, փաստաթղթավորման կարգն ու առանձնահատկությունները
Գ. Օհանյան
20:00-20:15
Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:00
Թեմա 9. Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները
Գ. Օհանյան
Դասընթացի դասավանդող(ներ)ի
ՑԱՆԿ
N
Անուն, ազգանուն
Պաշտոն
1
Գոհար Օհանյան
ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ
-
մեկնարկել է «Բաժանորդագրություն 2020» ծրագիրը
Կարդալ ավելինՈւսումնական կենտրոնը սիրով տեղեկացնում է, որ 2019թ նոյեմբերի 14-ից մեկնարկում է «Բաժանորդագրություն 2020» ծրագիրը: Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին և ֆիզիկական անձանց 2020թ ընթացքում Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներից օգտվել ավելի քան 25% զեղչով:
Ծրագրի արժեքը 75 000 ՀՀ դրամ է, որը ներառում է մասնակցություն Ուսումնական կենտրոնում նվազագույնը 40 ակ/ժամ տևողությամբ Ուսումնական կենտրոնի կողմից 2020 թվականին կազմակերպվելիք դասընթացներին: Դասընթացների թեմաներից են՝
- հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ, փոփոխություններ
- առանձին հարկատեսակներին և հարկային հսկողությանը վերաբերող դրույթներ, փոփոխություններ
- աշխատանքային օրենսգրքի դրույթներ
- հարկային վարչարարությանը վերաբերող այլ դասընթացներ
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը Ուսումնական կենտրոնի հաշվին կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) և բաժանորդագրվել առցանց կենտրոնի կայքէջում՝ նշելով կազմակերպության անունը, ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձանց դեպքում` մասնակցի անունը, ազգանունը :
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:
-
Տպագրական, դիզայներական եվ հետտպագրական աշխատանքներ
Կարդալ ավելինՈւսումնական կնետրոնն իրականացնում է գունավոր օֆսեթ, թվային տպագրություն, նաև դիզայներական և հետտպագրական աշխատանքներ: Կենտրոնում կարող եք պատվիրել գրքերի, ամսագրերի, այցեքարտերի, բուկլետների, թռուցիկների, հավաստագրերի տպագրություն: Ծառայությունների մատուցման մանրամասներին կարող եք ծանոթանալ զանգահարելով 060 544 985 կամ 055 095 805 հեռախոսահամարներով: